26/03/2019 09:52
«Փաստ». Վարչապետի համբերության բաժակը լցվել է
«Փաստ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով, մի շարք պաշտոնյաների աշխատանքից լուրջ դժգոհություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հատկապես զայրացած է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վրա: Վերջինս պաշտոնավարման ողջ ընթացքում աչքի է ընկել միայն «կոկորդիլոս», «հեկտար», «մորքուրի հարս» թեմաներով:
Արդյունքում, ըստ կառավարության թերթի աղբյուրների, վարչապետի համբերության բաժակը լցվել է. Փաշինյանը Սարգսյանին ու էլի մի քանի պաշտոնյայի զգուշացրել է, որ ինչքան էլ իր հետ քայլած լինեն, այսպես շարունակվել այլևս չի կարող, այն է՝ նման կերպ աշխատելու պարագայում ներում չի լինելու: