26/03/2019 14:41
Նորաձևություն` առանց սահմանների. փառատոն՝ Մշակույթի նախարարության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնությամբ
ՀՀ մշակույթի նախարարության և «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնությամբ ս. թ. մարտի 27-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Նորաձևություն առանց սահմանների» խորագրով փառատոն:
Փառատոնի և ցուցադրությունների ընթացքում կհնչեն սիրված երգիչների կատարումներ։ Հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց մայրերը, արհեստավարժ անձնակազմի օգնությամբ և կազմակերպմամբ, կներկայացնեն հագուստի 3 ցուցադրություն, կօգնեն պատշաճ ներկայացնել հագուստները, քայլել պոդիումի վրա։
Ցուցադրության վերջում կլինեն պարգևատրումներ։