27/03/2019 11:00
Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին որոշումն ընդունվեց
Ազգային ժողովն այսօր շարունակում է հերթական նիստերի աշխատանքը: Նիստը սկսվեց «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի քննարկմամբ:
Քվեարկության դրված որոշումն ընդունվեց 118 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայնով։
Ինչպես ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, Հայաստանից Իրան արտահանումների ծավալը 3 անգամ զիջում է Իրանից ապրանքների ներկրման ծավալներին։
«Մենք 363 միլիոն դոլարի ընդհանուր առևտրաշրջանառություն ունենք, որտեղ մեր արտահանումները կազմում են ընդամենը 94 միլիոն դոլար։ Այս ազատ առևտրի գոտուն միտված համաձայանգիրը կարող է էական նպաստ բերել, որպեսզի մենք արտահանումն ընդլայնենք», - ասաց նա։