27/03/2019 15:03
Ռազմարդյունաբերությանը պետք է լուրջ ֆինանսավորում հատկացնենք. Փաշինյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր ՀՀ վարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք ռազմական արդյունաբերության ոլորտում ձեռքբերումներ ունենք։
Գործադիրի ղեկավարը պատասխանեց, որ այս հետազոտական աշխատանքների համար հատկացված գումարները դժվարությամբ են ծախսվում կամ չեն ծախսվում, քանի որ պազվում է, որ դրա համար պետք են որոշակի ենթակառուցվածքներ՝ մասնագիտական կարողություններ։
«Մենք ռազմարդյունաբերությանը պետք է լուրջ ֆինասավորում հատկացնենք։ Այսօր, այո՛, ունենք որոշ հաջողություններ, որովհետև ունենք որոշ մշակումներ, որոնք կարող են դառնալ շատ լուրջ, սերիական արտադրություն», - ասաց նա՝ հավեելով, որ զենքի շուկան մեծ շուկա է, և Հայաստանը պետք է փորձի այնտեղ առաջարկ ունենալ։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սակայն, մենք չունենք այնպիսի հաջողություններ, որոնց շուրջ հնարավոր լինի 100 տոկոսոնոց գոհունակություն հայտնել։
«Ռազմաարդյունաբերության համալիրի ամբողջ փիլիսոփայությունն ու տրամաբանությունը պետք է փոխվի», - ասաց գործադիրի ղեկավարը։