27/03/2019 11:46
Սննդամթերքի արտադրությունն աճել է 25 տոկոսով, խմիչքներինը՝ ավելի քան 30 տոկոսով. Փաշինյան
Մշակող արդյունաբերությունը հունվար-փետրվար ամիսների ընթացքում աճել է շուրջ 8 տոկոսով, ինչը բավական շոշափելի ցուցանիշ է։ Նույն ամիսներին առևտուրը ընդլայնվել է 13.1 տոկոսով, բարձր տեմպերով աճել է նաև ծառայությունների ճյուղը. հունվար-փետրվար երկամսյա աճը կազմել է 17.5 տոկոս, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա տեղեկացմամբ, սննդամթերքի արտադրությունն աճել է 25 տոկոսով, խմիչքներինը՝ ավելի քան 30 տոկոսով՝ ի հաշվի կոնյակի արտադրության աճի, հագուստի արտադրությունն աճել է 15 տոկոսով, ծխախոտինը՝ 17 տոկոսով։
«Միաժամանակ, նշանակալի աճ է արձանագրել կոնյակի և ոսկերչական իրերի արտահանումը։ Իմ ընկալմամաբ, սա նշանակում է, որ տնտեսական հեղափոխության մեր մոդելն աշխատում է։ Համոզված եմ՝ այն ավելի ու ավելի լավ է աշխատելու», - ասաց գործադիրի ղեկավարը։