27/03/2019 17:18
Գրավատները կամ փոխանակման կետերը չպետք է համեմատել ֆինանսական այլ կառույցների հետ. ՀՀ փոխվարչապետ
Այո՛, իրոք հանդիպել ենք ներկայացուցիչների հետ, բավականին երկար քննարկել ենք։ Հանգել ենք այն մտքին, որ գրավատները կամ փոխանակման կետերը չպետք է համեմատել ֆինանսական այլ կառույցների հետ, այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Որովհետև այլ ֆինանսական կառույցները՝ վարկային կազմակերպություններն ու բանկերը, գործում են բացարձակ այլ կարգավորման դաշտում և ունեն բազմաթիվ սահմանափակումներ։ Բացարձակ այլ դաշտում գործում են գրավատները և փոխանակման կետերը», - ասաց նա։
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ ինքը պատրաստ է երկուշաբթի՝ ժամը 11։00-ին, կառավարության շենքի առջև կայանալիք բողոքի ակցիայի շրջանակներում հանդիպել ոլորտի ներկայացուցիչների հետ։
«Սակայն լավ կլինի, որ ձևավորվեն դիալոգի կետեր, այլ ոչ թե գան ու պահանջներ ներկայացնեն», - ասաց ՀՀ փոխվարչապետը։