27/03/2019 09:39
«Ժամանակ». Հաջորդ քայլը, թերևս, «Իմ քայլի» կողմից գործող կառավարությանը անվստահություն հայտնելն է
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ հայտարարությունների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներից տպավորություն էր ստեղծվում, որ այդ խմբակցությունը դարձել է կառավարության և իշխանության ամենաարմատական ընդդիմությունը:
«Իմ քայլի» պատգամավորները քննադատում էին ոչ միայն մանր ու միջին պաշտոնյաներին, այլ նաև կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ դժգոհելով նրանց կողմից իրականացվող կադրային քաղաքականությունից:
Հաջորդ քայլը, թերևս, «Իմ քայլի» կողմից գործող կառավարությանը անվստահություն հայտնելն է՝ չնայած դրա համար կան սահմանադրական արգելքներ: Առայժմ»: