27/03/2019 11:14
Գումարների նպատակային ծախսման արդյունքում ՀՀ քաղաքացիներն իրենց կյանքում շատ կոնկրետ փոփոխություններ կզգան. վարչապետ
Մենք մտադրված ենք 2019 թվականի հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ԶՈՒ զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նույն չափով բարձրացնել հանրակրթական դպրոցներում աշխատող մոտավորախպես 38 հազար ուսուցչի աշխատավարձը, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բացի այդ, նախատեսում ենք 303 կմ ավտոճանապարհների տարբեր մակարդակների հիմնանորոգումներ իրականացնել։ Մենք նաև հույս ունենք, որ կլինեն որոշակի խնայողություններ», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ գումարների նպատակային ծախսման արդյունքում ՀՀ քաղաքացիներն իրենց կյանքում շատ կոնկրետ փոփոխություններ կզգան։