27/03/2019 12:43
Կառավարության հետ քննարկումների փուլում է 89 ներդրումային ծրագիր՝ 3.1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ. Փաշինյան
Այս պահի դրությամբ կառավարության հետ քննարկումների փուլում է 89 ներդրումային ծրագիր՝ 3.1 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ։ Դրանցից 49-ը՝ 765 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, գնահատվել են իրատեսական և գտնվում են իրագործման այս կամ այն փուլում։ 49 ծրագիր՝ 2 միլիարդ 337 միլիոն դոլարի շրջանակներում, գտնվում է քննարկումների փուլում, այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօրվա իրողությունները ցույց են տալիս, որ կարողանում ենք անել տնտեսական հեղափոխություն։ Հայաստանում, այո, տնտեսական հեղափոխությունը սկսված է և այն հաղթելու է նույն կերպ, ինչպես հաղթել է քաղաքական հեղափոխությունը։ Մենք պետք է խրախուսենք աշխատանքը, քաջալերենք մեր քաղաքացիներին, որ նրանք հավատան իրենց ուժին», - ասաց նա։