27/03/2019 11:35
Հայաստանը կանգնած է շինարարական բումի շեմին. ՀՀ վարչապետ
Այս տարվա համար մեր արձանագրումը բոլորովին ուրիշ է։ Հայաստանը թևակոխել է երկարատև քաղաքական կայունության շրջան, ինչը սկսել է արտահայտվել տնտեսության մեջ, այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում շինարարության ոլորտում։ Եվ հունվարին, և փետրվարին այդ ոլորտում մենք ունեցել ենք 20 տոկոսը գերազանցող աճ։ Մյուս կողմից, լրջագույն աճեր են նկատվում հիփոթեկային վարկավորման ոլորտում։ Այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, հիփոթեկային վարկավորումն աճել է 77 տոկոսով, փետրվարին՝ 100 տոկոսով։ Հիփոթեկային վարկերի պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով՝ բացարձակ թվով՝ 70 միլիարդ դրամ», - ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանը կանգնած է շինարարական բումի շեմին։