27/03/2019 12:53
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,67 դոլարով՝ հասնելով մինչև 68,03 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,12 դոլարով և կազմում է 59.94 դոլար մեկ բարելի դիմաց։