28/03/2019 17:27
Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կդառնա 25.500 դրամ. Նախագիծը վերջնականապես ընդունվեց
Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց. կողմ քվեարկեց 111 պատգամավոր:
Այս օրինագծով, հիշեցնենք, կառավարությունն առաջարկում է նվազագույն կենսաթոշակ սահմանել 25 500 դրամը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նախագիծը ներկայացնելիս հայտարարել էր, որ այս նախաձեռնությամբ իսպառ կբացառվի կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատության գիծը: Կառավարության այս նախաձեռնությունը վերաբերում է 18 հազար կենսաթոշակառուի, որոնք այժմ ավելի ցածր են ստանում, քան 25 500 հազար դրամն է։
Այս ծրագրի արդյունքում պետական բյուջեի ծախսերը կավելանան 800 մլն դրամով։ Փոխնախարարը նաև ասել էր, որ օրենքն ընդունվելուց հետո կկատավրի վերահաշվարկ, դրան կտրվի հետադարձ ուժ և կհաշվարկվի ու կվաճրվեն նաև 2019 թվականի առաջին մի քանի ամիսների գումարը: