28/03/2019 10:00
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազելու միտում ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզանում պարբերաբար սոցհարցումներ են արվում ԱԱԾ-ի կողմից, նման ուսումնասիրություններ են անում նաև օտարերկրյա վերլուծական կենտրոնները՝ հասկանալու, թե ինչ վարկանիշ ունի գործող իշխանությունը, և հասարակական տրամադրությունների ինչ տատանումներ են արձանագրվում մեզանում։
Մենք տեղեկացանք, որ ամերիկյան մի կազմակերպության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի վերջին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 51 տոկոսի կարգի է եղել և նվազելու միտում ունի։
Հակառակը՝ ոչինչ չանելով, ռեյտինգի բարձրացում են արձանագրել Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն՝ 4-ից մոտ 8 տոկոսի հասնելով, և ՀՅԴ-ն, որի վարկանիշն աճել է մոտ 1,5 տոկոսով։ Այս ցուցանիշները փոքր տատանումներով համընկնում են հայկական սոցհարցումների արդյունքներին»: