28/03/2019 10:06
«Ժամանակ». Արամ Սիմոնյանի պաշտոնազրկումը քաղաքական որոշում է
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին տեղի կունենա Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու է մեկ հարց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կայացված քաղաքական որոշման իրականացումը, այն է՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնազրկումը:
Թե ինչ կլինի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ, ինչ պատժի նրանք կարժանանան, եթե հանդգնեն չկատարել վարչապետի քաղաքական որոշումը՝ առայժմ հայտնի չէ»: