28/03/2019 14:54
Ամուլսարի հարցով անկախ փորձաքննության արդյունքները կլինեն մայիս-հունիս ամիսներին. նախարար
Ամուլսարի հարցով անկախ փորձաքննության արդյունքները կլինեն մայիս-հունիս ամիսներին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Մայիսին նախնական արդյունքները կլինեն», - ասաց նա:
Նախարարը նկատեց, որ միջազգային փորձագետները այս օրերին տարաբնույթ հանդիպումներ և աշխատանքներ են իրականացնում ու ներկայացնում մեթոդաբանությունն՝ ինչպես են աշխատելու։
«Գործընթացն իր հունով է գնում և կտա եզրակացություն: Այս գործընթացը հարուցված քրգործի շրջանակներում է: Քննչական մարմինը հարուցված քննչական գործի շրջանակներում վարձել է միջազգային կազմակերպությանը, որ կատարի ուսումնասիրություն: Բացի այս կազմակերպությունից, տեղական բազմաթիվ փորձագետներ են ներգրավված այդ փորձաքննություններում», - նշեց Գրիգորյանը:
Նա ընդգծեց, որ ընկերությանը ևս եղել է առաջարկ մասնակցել փորձաքննությանը, սակայն Լիդիանը բացասական պատասխան է տվել՝ նշելով, որ իրենք ունեն բոլոր թույլտվությունները և իրավունք ունեն աշխատանք իրականացնել: