28/03/2019 10:20
Նույնիսկ հարսանիքը պլանավորելու համար 10 ամիսը քիչ է լինում. Փաշինյանը՝ իր կառավարության գործունեության մասին
2018-ին տեղի է ունեցել վարչապետի 5 ընտրություն, քաղաքապետի ընտրություններ և ի վերջո՝ հեղափոխություն, բայց դրանից հետո ի հեճուկս շատերի կառավարությանը հաջողվել է ոչ միայն պահել կայունությունը, այլև խուսափել տնտեսական ռեցեսիոն գործընթացներից, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն այսպես արձագանքեց ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի այն հայտարարությանը, որ 10 ամիս է անցել, բայց էական քայլեր չեն կատարվել շատ ոլորտներում, ավելին, օրինակ, գյուղատնտեեսության ոլորտում անկում է գրանցվել:
Այդուհանդերձ, վարչապետը շարունակեց թվարկել իր կառավարության հաջողությունները՝ նշելով, որ կարողացել են ապահովել տնտեսական աճ, ինչպես նաև երրորդ հանրապետության պատմության մեջ «ամենաազատ, ամենաարդար ընտրությունները»:
Կառավարության ղեկավարը հաստատեց, որ գյուղատնտեսության ոլորտում անկում գրանցվել է և դա կապված է եղել վնասատուների, սխալ պլանավորման, ինչպես նաև ստվերային այգիների հետ:
«Թույլ տվեք ասել, որ նույնիսկ հարսանիքը պլանավորելու համար 10 ամիսը քիչ է լինում», - նկատեց Փաշինյանը: