29/03/2019 10:02
«Ժամանակ». ԱԱԾ-ն մտել է մետրոպոլիտեն մեծածավալ ստուգումներ իրականացրել, դռներ կնքել
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս «Ժամանակ»-ը գրել էր, որ Երևանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են առկա։ Մետրոպոլիտենը տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ` պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ։ Իսկ այդ ամենը հնարավոր է դարձել նաև մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ, որը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի աջ ձեռք համարվող, ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի դուստրն է։
Մեզ հասած տեղեկություններով՝ մեր հրապարակումից հետո ԱԱԾ մոտ երկու տասնյակ աշխատակիցներ մտել են մետրոպոլիտեն, մեծածավալ ստուգումներ իրականացրել, դռներ կնքել։ Չի բացառվում, որ այս ստուգումների արդյունքում ձերբակալություններ լինեն՝ ի դեմս ՊԵԿ պաշտոնյայի դստեր, և ազատումներ՝ հանձինս մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանի։ Նշենք, որ մեր հրապարակումից հետո խնդրով զբաղվում է նաև ոստիկանության Արաբկիրի բաժինը»: