29/03/2019 13:30
Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է աշխատանքից
Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Ն. Ղարիբյանի օգնական Սահականույշ Պողոսյանը:
Թե ի՞նչ հիմնավորմամբ է կասեցվել Օրբելյանի պաշտոնավարումը, մեր զրուցակիցը խոստացավ Aysor.am-ին փոքր-ինչ ուշ մանրամասնել:
Նկատենք, որ վերջին ամիսներին մի շարք թատրոնների հետ խաղաղ չէր մթնոլորտը նաև Օպերային թատրոնում: Աշխատակիցների մի հատված պահանջում էր Կոնստանտին Օրբելյանի հրաժարականը, մի մասն էլ սատարում էր նրան: