29/03/2019 11:07
Ամերիկյան պատվիրակությունը Պեկինում արդյունավետ հանդիպում է անցկացրել առևտրի հարցերի շուրջ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել է, որ ամերիկյան պատվիրակությունը, որը հինգշաբթի ժամանել է Պեկին՝ բանակցելու առևտրի հարցերի շուրջ, արդյունավետ հանդիպում է անցկացրել:
«Երեկ երեկոյան մենք ունեցանք շատ արդյունավետ աշխատանքային ընթրիք, սպասում ենք այսօրվա հանդիպմանը»,- հյուրանոցից բանակցությունների վայր մեկնելու առաջ ասել է նա լրագրողներին:
ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը և Մնուչինը Չինաստանի մայրաքաղաքում են գտնվում առևտրական բանակցությունների մարտի 28-29-ի հերթական փուլն անցկացնելու համրար: Նրանք ակնկալում են, որ այդ բանակցությունները արդյունք կտան:
Իր հերթին Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը նշել է, որ բանակցություններում առկա է որոշակի առաջընթաց, «սակայն դեռ շատ մեծ աշխատանք կա անելու»:
Բանակցությունների հաջորդ փուլ տեղի կունենա Վաշինգտոնում ապրիլի սկզբին: