29/03/2019 11:36
ԱԺ արտահերթ նիստը չկայացավ. քվորում չկա
Ազգային ժողովն այսօր չկարողացավ սկսել աշխատանքները քվորում չլինելու պատճառով:
Գրանցվել էր 44 պատգամավոր:
«Երկրորդ փորձը նիստը սկսելու կանենք 4 ժամից», - ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ չորս ժամվա ընթացում, երբ ապահովվի քվորման համար անհրաժեշտ պատգամավորների քանակը, ապա նիստը կսկսվի:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթեները: