29/03/2019 11:47
Հայաստանի հավաքականի վեց ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինծառայությունից
Կառավարության այսօրվա նիստին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվեց վեց քաղաքացի՝ Կարեն Իսրայելյանը, Աշոտ Սարդարյանը, Սարգիս Բալոյանը, Նորայր Մամեդով-Ասլանյանը, Վարդան Պողոսյանը, Գեղամ Ղադիմյանը. Վերջիններս հանդես են գալիս ֆուտբոլի ազգային հավաքականում։
Կարեն Իսրայելյանը, Աշոտ Սարդարյանը, Սարգիս Բալոյանը, Նորայր Մամեդով-Ասլանյանը, Վարդան Պողոսյանը, Գեղամ Ղադիմյանը կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի № 962-Ա որոշմամբ տարկետման իրավունք են ստացել, իսկ Վարդան Պողոսյանին 2017 թվականի նոյեմբերի 30-ի № 1525-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը, և քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։
«Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Կարեն Իսրայելյանին, Աշոտ Սարդարյանին, Սարգիս Բալոյանին, Նորայր Մամեդով-Ասլանյանին, Վարդան Պողոսյանին և Գեղամ Ղադիմյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից», - ասված է որոշման մեջ: