29/03/2019 18:46
Գրեմմի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, աշխարհահռչակ Էրիկ Հարլենդն ու Մեթյու Բրուերը համատեղ համերգով հանդես կգան Ա. Խաչատրյան համերգասրահում
Ջազի հայկական ասոցիացիան և Մեցո Պրոդաքշնը ներկայացնում են Գրեմմի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, աշխարհահռչակ Էրիկ Հարլենդն ու Մեթյու Բրուերը համատեղ համերգով հանդես կգան Ա. Խաչատրյան համերգասրահում ապրիլի 30-ին, ժամը 19:00-ին:
Գոնսալո Ռուբալկաբա «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան համարվում է ջազի ամենակարկառուն և հռչակավոր դեմքերից մեկը: Ծնվելով երաժիշտների ընտանիքում` ապագա դաշնակահար և կոմպոզիտորը երաժշտական ասպարեզում իր առաջին քայլերը սկսում է դեռևս վեց տարեկանից` նվագելով հարվածային գործիքների վրա:
Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ռուբալկաբան համագործակցել է այնպիսի ջազմենների հետ, ինչպիսիք են Դիզզի Գիլեսպին, Չուչո Վալդեսը, Չարլի Հեյդենը և այլք: Ջազի կնքահայր Հերբի Հենկոքը նրան անվանել է դարի լավագույն դաշնակահար:
Ռուբալկաբան ընդհանուր առմամբ թողարկել է մոտ 25 ձայնասկավառակ, որոնցից երկուսը` «Nocturne»-ը (2001թ.) և «Land of the sun»-ը (2004թ.) արժանացել են «Գրեմմի» մրցանակի:
Էրիկ Հարլենդ Գրեմմի նոմինանտ Էրիկ Հարլենդը հանրահայտ Zildjian բրենդի ներկայացուցիչ է, նվագակցել է համաշխարհային մի շարք արտիստներին։ Համարվում է 21-րդ դարի ամենապահանջված թմբկահարներից մեկը, և մինչ այս ներկայացվել է ավելի քան 260 ձայնագրություններում։
Մեթյու Բրուեր Մեթյուն շրջապատված է եղել երաժշտությամբ դեռ վաղ տարիքից, նրա հայրն ու պապը նույնպես երաժշտական ասպարեզից են։ Մեթյու Բրուերը համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Գրեգ Օսբին, Գոնսալո Ռուբալկաբան, Լի Կոնիցը, Դավիթ Սանչեսը և այլք։