29/03/2019 18:13
Ստաս Միխայլովի երևանյան համերգը պաշտոնապես չեղարկվել է. համերգի տոմսերը ենթակա են վերադարձման
Ռուս երգիչ Ստաս Միխայլովի` ապրիլի 2-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված մենահամերգը չի կայանա, այս մասին նշվում է միջոցառման կազմակերպիչ ռուսական К-Концерт ընկերության տարածած պաշտոնական փաստաթղթում:
Համերգի տոմսերը ենթակա են վերադարձման բոլոր այն տոմսարկղերում, որտեղից ձեռք են բերվել:
Ռուս հայտնի երգիչ Ստաս Միխայլովը ապրիլի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է ներկայանար «Ես և Դու» խորագիրը կրող համերգով: Նա երևանյան համերգին պետք է կատարեր սիրված և ճանաչում վայելող հիթեր, ինչպես նաև նոր գործեր: