29/03/2019 23:57
ԼՂ հարցով բանակցությունների ձևաչափը շարունակում է մնալ անփոփոխ. Ալիև
ԼՂ հարցով բանակցությունների ձևաչափը շարունակում է մնալ անփոփոխ, ասել է Ադրբեջանի նածագահ Իլհամ Ալիևը, պատասխանելով ТАСС գործակալության հարցին։
«Բանակցային գործընթացը պետք է սատարել հումանիտար քայլերով։ Կարևորն այն է, որ բանակցությունների ձևաչափը մնացել է անփոփոխ։ Բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես դա եղել է տարիներ շարունակ», - ասել է նա։
Ի.Ալիևի խոսքով, բանակցային գործընթացին նոր ազդակ է տրվել, և «մենք դրական ենք գնահատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մարտի 9-ի հայտարարությունը առ այն, որ բանակցությունների ձևաչափի փոփոխություն կարող է տեղի ունենալ կողմերի համաձայնության պայմաններում»։
«Բաքուն այդ համաձայնությունը չի տվել», - ասել է նա։
«Ադրբեջանի համար առաջին տեղում է միջազգայնորեն ճանաչված տարածքների ազատագրումը միջազգային իրավունքի շրջանակում, Հելսինկայն ակտի և ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերի շրջանակում, նաև հայկական զինուժի դուրսբերումը օկուպացվաց տարածքներից», - ասել է Ադրբեջանի նախագահը։