30/03/2019 16:19
Երևանի մետրոպոլիտենում չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել. ԱԱԾ
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել, Aysor.am-ին ասաց Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը։
«Չարաշահումների փաստով հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն», - ասաց Սամսոն Գալստյանը։
Ավելի վաղ, Aysor.am-ի հետ զրույցում մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթևիկ Խաչատրյանը նշել էր, որ մետրոպոլիտենում որևէ չարաշահում, գոնե վերջին երկու տարիների ընթացքում, չի արձանագրվել։