30/03/2019 12:40
«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Դավիթ Տոնոյանը վերաձևակերպել է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը
Որպես պաշտպանության նախարար ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը ես այսօր վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ոչ մի բան չի զիջվելու։ Հնարավոր են կոմպրոմիսներ», - ասել է նա՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն անդրադառնալով։
Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հայկական Զինված ուժերն ավելացնելու են գրոհային ստորաբաժանումները.
«Մենք խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»։