01/04/2019 20:47
Եվրամիությունը մտածում է, թե ինչպես աջակցի հայ և ադրբեջանցի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործին
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին շփումները, ասել է ԵՄ պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան իր ողջույնի խոսքում՝ ուղղված Հարավային Կովկասի Անվտանգության հարցերով 18-րդ կոնֆերանսի ավելի քան 70 միջազգային մասնակիցներին:
«Մենք արդեն մտածում ենք, թե ինչպիսի աջակցություն կարող է Եվրոպական միությունը տրամադրել ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար», - նշել է Եկատերինա Դորոդնովան:
Կոնֆերանսը կազմակերպել էր Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամը, այս տարի այն անցկացվում էր «Անվտանգության ձգձգված դինամիկան. գոյություն ունի՞ արդյոք նոր ճանապարհ» խորագրի ներքո, տեղեկացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջը։