01/04/2019 12:09
Ներկայացված է նոր գաղափարախոսություն. ժամանակ է պետք, որ այն փաստաթղթի վերածվի. Անդրանիկ Քոչարյանը՝ ԼՂ հակամարտության մասին
Արցախի Հանրապետության նախագահը մեզ ներկայացրել է, որ Վիեննա գնալուց առաջ հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, Արցախ կատարած այցից հետո լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Բանակցություններից հետո նույնպես եղել է կոնտակտ։ Մանրամասներին չեմ տիրապետում, բայց հասկացա, որ մտահոգվելու ոչինչ չունենք, որովհետև ներկայացված է նոր գաղափարախոսություն և ժամանակ է պետք, որ այդ գաղափարախոսությունը հստակ առաջարկվի և փաստաթղթի վերածվի», - ասաց Քոչարյանը։
Դիտարկմանը, թե ի՞նչ գաղափարախոսության մասին է խոսքը, Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ այն գաղափարախոսությանը, որը վարչապետը առաջ էր քաշել ԱՀ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
Նշենք, որ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում։