01/04/2019 12:24
Ուկրաինայում նախագահի ընտրությունների արձանագրությունների 60 տոկոսի հաշվարկից հետո Զելինսկին առաջատար է
Շոումեն Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում նախագահի ընտրությունների արձանագրությունների 60.28 տոկոսի հաշվարկից հետո հավաքել է ձայների 30.36 տոկոս, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն 14.40 տոկոս:
Այս տվյալները տրամադրել է Ուկրաինայի ԿԸՀ-ը:
«Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն երրորդ տեղում է՝ 13.09 տոկոսով:
«Ընդդիմադիր հարթակ» կուսակցության առաջնորդ Յուրի Բոյկոն հավաքաել է ձայների 11.58 տոկոսը:
Մյուս թեկնածուները հավաքել են մինչև 8 տոկոս: