01/04/2019 11:23
Ակնկալիք կար, որ հնչեին տեսակետներ ԼՂ-ն որպես բանակցային կողմ ներգրավվելու վերաբերյալ. Տոնոյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ բեկում չի արձանագրվել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Ակնկալիքն այնպիսին էր, որ առաջին բանակցության ընթացքում ԼՂ-ն՝ որպես բանակցային կողմ ներգրավվելու վերաբերյալ հնչեին տեսակետներ, սակայն տարածած հաղորդագրորթյունից պարզ է դառնում, որ այդ մասով չկա որևէ դիտարկում», - ասաց Տոնոյանը։
Նա ընդգծեց՝ պարզ չէ, թե ինչի մասին է խոսվել երեք ու կես ժամ տևած հանդիպման ընթացքում՝ նշելով, որ դրանից հետո Ալիևի հայտարարությունը, թե բանակցային ձևաչափի փոփոխություն չի լինելու, նշանակում էր այն, որ կա՛մ Արցախի վերադարձը բանակցային սեղան բարձրաձայնվել է և նա բացասական պատասխան է տվել, կա՛մ էլ իր այդ հայտարարությամբ կանխել է նման բովանդակությամբ հայտարարությունները։