01/04/2019 11:26
Արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել. Տիգրան Ավինյանը՝ Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին
Եթե կա օրենք, օրենքը գործում է բոլորի համար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Կոնստանտին Օրբելյանին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշմանը։
«Սա հստակ պետք է լինի», - նշեց նա։
Տիգրան Ավինյանն ընդգծեց՝ հարգելով Օրբելյանի վաստակը, այնուամենայնիվ, արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել։
Դիտարկմանը, թե Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն էլ երկքաղաքացիություն ունի, բայց զբաղեցնում է պետական պաշտոն, փոխվարչապետն արձագանքեց. «Այստեղ, կարծում եմ, օրենքի խախտում պետք է որ չլինի, որովհետև նախարարի պաշտոնն է, որ թույլ չի տալիս երկքաղաքացիություն ունենալ, փոխնախարարի պաշտոնը թույլ է տալիս երկքաղաքացիություն ունենալ, ու տիկին Ղարիբյանը դե յուրե փոխնախարար է»։