01/04/2019 12:23
Մշակույթի նախարարությունում քաոս է, շունը տիրոջը չի ճանաչում. Էդմոն Մարուքյան
Մշակույթի ոլորտում այս խայտառակ իրավիճակը նրանից է, որ չկա տեսլական, թե ինչ պետք է անել այդ ոլորտում, լրագրողների հետ ճեպազրույցույմ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Կոնստանտին Օրբելյանին Օպերայի տնօրենի պաշտոնից ազատելուն։
«Մի նայեք, որ ուղղակի Օրբելյանին ազատել են, նայեք համակարգին՝ քաոս է այնտեղ, շունը տիրոջը չի ճանաչում, և այնդպես էլ պետք է լիներ։ Մեր առաջարկը (ԼՀԿ-ն ներկայացրել է կառավարության կառուցվածքի այլընտանքային տարբերակ, որտեղ առաջարկվում է պահպանել մշակույթի նախարարությունը, Aysor.am) հենց դրան է ուղղված՝ ոլորտով զբաղվող նախարարություն պիտի ունենանք», - ասաց Մարուքյանը։
Նա նշեց նաև, որ ԼՀԿ-ն հարցում է արել՝ ստանալու Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին իրավական հիմքերը։