01/04/2019 11:54
Եվրոպական միությունը վերահաստատում է իր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցություննների հարցերով մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած առաջին հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել։
«Առաջնորդների կողմից հրադադարի ամրապնդման և խաղաղությանը նպաստող միջավայրի խթանման, ինչպես նաև նրանց կողմից հայտարարված՝ նպատակների միտված բանակցությունների ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը հուսադրող է»,-նշել է Մայա Կոչիյանչիչը։
Նա ընդգծել է, որ Եվրամիությունն ակնկալում է մարդասիրական ոլորտի միջոցառումների մշակման վերաբերյալ Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների, ինչպես նաև բնակչությանը խաղաղ կարգավորման նախապատրաստման համար միջոցների ձեռնարկման վերաբերյալ Փարիզում 2019 թվականի հունվարի 16-ին արտաքին գործերի նախարարների կողմից ձեռքբերված համաձայնությունների իրականացում և պատրաստ է աջակցել ջանքերին այդ ուղղությամբ:
«Եվրոպական միությունը վերահաստատում է իր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկություններին, այդ թվում՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի, ինչպես նաև հակամարտության բաժանարար գծի ողջ երկայնքով քաղաքացիական հասարակության վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման միջոցով», - նշված է Մայա Կոչիյանչիչի հայտարարության մեջ։