01/04/2019 13:55
Զլատանը վաստակել և իրականացրել է երկու 11 մետրանոց
«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ՄԼՍ-ում «Պորտլենդ Թիմբերսի» հետ հանդիպման ժամանակ (2:1) դուբլի հեղինակ է դարձել:
Երկու գոլերն էլ 37-ամյա շվեդն իրականացրել է 11 մետրանոցից, որոնք ինքն է վաստակել;
Երկրորդ 11 մետրանոցն Իբրահիմովիչն իրականացրել է Անտոնին Պանենկի ոճով:
Ընթացիկ առաջնությունում Զլատանը մասնակել է երկու հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ: