194 օր բացակայություն, 92 միլիոն դրամի խախտում. Կոնստանտին Օրբելյանի գործունեության հետ կապված ի՞նչ փաստարկներ է Նիկոլ Փաշինյանին ներկայացրել մշակույթի նախարարությունը

01/04/2019 16:10

194 օր բացակայություն, 92 միլիոն դրամի խախտում. Կոնստանտին Օրբելյանի գործունեության հետ կապված ի՞նչ փաստարկներ է Նիկոլ Փաշինյանին ներկայացրել մշակույթի նախարարությունը


Բողոքի ակցիա անցկացնող Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության համար մշակույթը և մշակութային քաղաքականությունն առաջնահերթ նշանակություն ունեն, որովհետև այն քաղաքական փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել, հնարավոր չէր իրականացնել առանց մշակութային խորքային փոփոխությունների, այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

«Մեր այսօրվա քննարկումը նվիրված է իմ կողմից շատ հարգված գործիչ Կոնստանտին Օրբելյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Երբեմն լրատվությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Կոնստանտին Օրբելյանին հեռացրել են Օպերայից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է տնօրենի պաշտոնից, և ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Կոնստանտին Օրբելյանը, համենայն դեպս մինչև այդ հրամանը, Օպերայում զբաղեցնում էր տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները»,- դիմելով Օպերայի աշխատակիցներին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատել է՝ եթե նախարարության ներկայացրած փաստարկները ճիշտ են, ուրեմն որոշումն էլ է ճիշտ, եթե փաստարկները սխալ են՝ որոշումն էլ է սխալ:

Կոնստանտին Օրբելյանի՝ տնօրենի պաշտոնում նշանակվելու հետ կապված, վարչապետը մանրամասնել է, որ Արդարադատության նախարարության 2018 թվականի օգոստոսի 11-ի փաստաթղթով արձանագրվել է, որ Կոնստանտին Օրբելյանի նշանակումն իրականացվել է օրենսդրության պահանջների խախտումով: Հարցն էլ քննարկվել է, որովհետև քաղաքացու կամ քաղաքացիների կողմից դիմում է եղել այդ կապակցությամբ:

«Այս քննարկումը կառավարության կամ նախարարության նախաձեռնությամբ տեղի չի ունեցել: Իսկ օրենքը կառավարության և մշակույթի նախարարության վրա շատ հստակ դնում է պարտավորություն, ոչ թե հայեցողություն, որ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ: Սա մեր օրենքի պահանջն է»,-հավելել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Օպերայի թատրոնի՝ արդեն նախկին տնօրենի բացակայություններին:

«Ինձ ասվում է հետևյալը. 2017 թվականի ընթացքում պարոն Օրբելյանը 12 անգամ 110 օր գործուղվել է տարբեր երկրներ՝ Կանադա, Լիտվա, Ավստրալիա, 7 անգամ՝ ՌԴ՝ հիմնականում Մոսկվա, 2 անգամ ԱՄՆ և Արաբական Միացյալ Էմիրություններ: 2017 թվականի ընթացքում 135 օր փաստացի բացակայել է աշխատանքից: 2018 թվականի ընթացքում 174 օր բացակայել է աշխատանքից, ևս 20 օր գտնվել է չվճարվող արձակուրդում: Այսինքն, ընդհանուր առմամբ 194 օր բացակայել է աշխատանքից: 2019 թվականի տվյալները նույնպես կան»:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ֆինանսների նախարարության կողմից 2017 թվականի ընթացքում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում արձանագրվել են 92 մլն դրամի խախտումներ: 2017-2018 թվականների ընթացքում վերականգնվել է ընդամենը 10 մլն 576 հազար 400 դրամը:

«Եթե վերականգնվել է, նշանակում է՝ այդ խախտումներն ընդունվել են որպես այդպիսին: Նաև, նախարարության կողմից մի քանի անգամ արձանագրվել են մի շարք օրենքների խախտումներ գործունեության մեջ, օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ աշխատողներ աշխատանքից ազատվել են, այդ մարդիկ դիմել են նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին: Նախարարության մասնագետների կողմից ուսումնասիրվել են դիմումներում բարձրացված հարցերը, և պարզվել է, որ հիշյալ աշխատակիցների աշխատանքից ազատումն իրականացվել է օրենսդրության խախտումներով: Նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել օրենսդրության խախտումները վերացնելու կապակցությամբ, սակայն պարոն Օրբելյանը հրաժարվել է կատարել այդ հանձնարարականները՝ ներկայացնելով չհիմնավորված պատճառաբանություններ», - ասաց վարչապետը:

Հատկանշական է, որ Օրբելյանը թատրոնում զբաղեցնում է երեք հաստիք՝ տնօրենի, գեղարվեստական ղեկավարի և դիրիժորի: Վերջին հաստիքը վերականգնվել է շուրջ 2 տարի առաջ:

Հաջորդը՝ 2016 թվականի կեսերից պարոն Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար: 2017 թվականի փետրվարի 3-ի Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հրամանով տնօրենի պարտականությունները դրվել են գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա, 2017 թվականի օգոստոսի 2-ի N 39Ա հրամանով Օրբելյանն առանց մրցույթի նշանակվել է թատրոնի տնօրեն՝ շարունակելով զբաղեցնել գեղարվեստական ղեկավարի հաստիքը, իսկ օպերային թատրոնի տնօրենի 2017 թվականի մայիսի 29-ի N 228Ա հրամանով վերականգնվել է նաև գլխավոր դիրիժորի հաստիքը, և ներկայում այդ հաստիքը կոչվում է՝ գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժոր: Փաստացի Օրբելյանը թատրոնում զբաղեցնում է երեք հաստիք՝ տնօրենի, գեղարվեստական ղեկավարի և դիրիժորի: Ի պատասխան հարցմանը՝ թատրոնի իրավաբանը նշում է, որ Կոնստանտին Օրբելյանն աշխատում է 0,5 դրույքով որպես գեղարվեստական ղեկավար, մինչդեռ իրենց հաստիքացուցակում գրված է 2 պաշտոնների 2 լիարժեք հաստիք: Արդարադատության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների մեկնաբանությամբ Հայաստանի օրենսդրությամբ գեղարվեստական ղեկավարը և տնօրենը երկուսն էլ հանդիսանում են ղեկավար պաշտոններ, ուստի չէին կարող միավորվել մեկ անձի գործառույթներում», - շեշտել է Կառավարության ղեկավարը:

Այս բոլոր փաստերը մշակույթի գերատեսչությունը պաշտոնապես ներկայացրել է Կառավարությանը: Նիկոլ Փաշինյանը խոստացավ՝ եթե պարզվի, որ ներկայացված տեղեկանքում որևէ փաստ չի համապատասխանում իրականությանը, դրա հեղինակը տեղում աշխատանքից կազատվի:

«Ասեմ, որ շատ վատ և սխալ տպավորություն է ստեղծվում, թե Կոնստանտին Օրբելյանն Օպերայում զբաղեցրած իր բոլոր պաշտոններից ազատվել է: Իրականում, դա այդպես չէ, և եթե հենվենք այս տեղեկանքի վրա, այս պահին գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժոր է: Մեր պետության այսօրվա քաղաքականությունն այնպիսին է, որ տնօրենի, այսինքն՝ մենեջերի և գեղարվեստական ղեկավարի հաստիքները տարբեր են: Այսօր բոլոր թատրոններում գործում է այդպիսի համակարգ. եթե օրենքը վատն է, նույն տրամաբանությամբ կարող ենք հավաքվել, հիմնավորումները լսել, հասկանալ, թե ինչու է վատը: Եթե օրենքը գործում է, ուրեմն պետք է բոլորս գործենք օրենքի տրամաբանության մեջ», - ընդգծել է վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ հարգում է Կոնստանտին Օրբելյանին և մի քանի անգամ զրուցել է նրա հետ:

Կառավարության ղեկավարը նշել է, որ այս խնդիրը չի կարող լուծվել ո՛չ անձնական համակրանքների, ո՛չ հակակրանքների տիրույթում:

«Այս խոսակցության իմաստը և նպատակը պետք է լինի օպերային թատրոնի իրավիճակի առողջացումը, դրա համապատասխանեցումը ՀՀ օրենսդրությանը և երկրում մշակութային կյանքի զարգացումը: Այժմ պարոն Օրբելյանը շարունակում է մնալ գեղարվեստական ղեկավար, ենթադրում եմ, որ տնօրենի պարտականություններն այս պահին կատարում է իր տեղակալը, ով իր կողմից է նշանակված, այսինքն՝ Օպերայի թիմի աշխատանքում այս պահին որևէ բան խաթարված չէ: Շարունակեք բնականոն աշխատել: Ես կսպասեմ ձեր փաստարկներին և միասին կկայացնենք որոշումներ»,-իր հետ հանդիպման եկած Օպերայի աշխատակիցներին ասել է վարչապետը:

Քննարկման վերջում Ն. Փաշինյանն իր մտահոգությունն է հայտնել նաև պասիվ հանդիսատեսի հետ կապված: Ըստ նրա՝ խնդիրը խորքային է, որ պետք է լուծեն միասնական ուժերով:

«Ես չեմ կարողանում ընդունել, որ բարձր մակարդակի բեմադրությունները տեղի են ունենում կիսադատարկ դահլիճներում: Երբ երկու օր առաջ ասացի, որ նաև մշակութային գործիչների մեջ ինչ-որ դիսոնանս կա այս հարցում, նկատի ունեի այն, որ մեր գործիչների մի մասն այդ մտահոգությունը չեն կիսում և ասում են՝ սա էլիտար արվեստ է, ոչինչ, թող գան նրանք, ովքեր հասկանում են: Ես ասում եմ՝ ոչ, մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանում բարձր մակարդակի արվեստից գնալով ավելի մեծ թվով մարդիկ հասկանան: Ես չեմ կարող հասկանալ, որ Հովհաննես Չեքիջյանի համերգը տեղի է ունենում կիսադատարկ դահլիճում. դա ինձ համար վիրավորանք է՝ որպես վարչապետ, որպես քաղաքացի և ընդհանրապես որպես մարդ»

Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի՝ մարտի 28-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը ազատվել է պաշտոնից: Թատրոնի անձնակազմն այս որոշման հետ համամիտ չէ և արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ակցիայով է հանդես գալիս: Այսօրվա բողոքի ակցիան տեղի էր ունենում Կառավարության շենքի մոտ: Մասնակիցները Վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցեցին իրենց դիմում-նամակը՝ պահանջով, որ Կ. Օրբելյանը վերականգնվի տնօրենի պաշտոնում:

Վարչապետն ընդունեց Օպերայի անձնակազմի 7 հոգանոց խմբին, շուրջ 1 ժամ քննարկումից հետո թատրոնի աշխատակիցները հայտարարեցին, որ գոհ են վարչապետի հետ հանդիպումից: Ու եթե կարողանան նախարարի կողմից նրան ներկայացրած փաստարկներին հակափաստարկներ բերել, ապա մեղավորը կպատժվի: Իսկ մինչ այդ թատրոնի տնօրեն «դրսից» չի բերվի, այդ գործով ժամանակավորապես կզբաղվի փոխտնօրենը: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած Այսօր, 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է Այսօր, 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները Այսօր, 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր Այսօր, 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան Այսօր, 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը Այսօր, 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան Այսօր, 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Այսօր, 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Այսօր, 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված Այսօր, 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում Այսօր, 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան Այսօր, 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ Այսօր, 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին Այսօր, 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան