02/04/2019 17:37
Ալիևի հետ հեռախոսազրույցում Վլադիմի Պուտինը կոչ է արել ակտիվացնել բանակցային գործընթացը Երևանի և Բաքվի միջև
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում նշել է Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորության մասին, հայտնում են Կրեմլի լրատվական ծառայությունից։
Վլադիմիր Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը` աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիսվել է մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնահահատականներով։
Նշենք, որ ապրիլի 1-ին Վ.Պուտինը հեռախոզարույց էր անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: