02/04/2019 19:18
Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությանը, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։
Արցախի նախագահն արժևորել է Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:
Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: