02/04/2019 10:35
Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք նաև, որ հակամարտությունը կարգավորված չի, այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի հաղթել այդ պատերազմում», - նշեց վարչապետը։
Դիտարկմանը, թե օրեր առաջ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ վերաձևակերպում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը, Փաշինյանն արձագանքեց.
«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից։ Ինչ է ասել նախարարը, նա ասել է՝ եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի։ Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը, շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։