02/04/2019 14:02
Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է առաջին փուլը, հայտարարել է Ալիևը
Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այս հակամարտությունը պետք է գտնի իր լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Բանակցությունների նպատակն ադրբեջանական տարածքների ազատագրումն է», - ասել է Ի.Ալիևը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զորամաս այցի ժամանակ, հայտնում է «Интерфакс»-ը:
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ հակամարտությունը դեռ չի ավարտվել: «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված», - ասել է Ի.Ալիևը:
Նա նաև հայտարարել է, որ Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարևոր էր «այդ թվում`բանակցությունների գոյություն ունեցող ձևաչափի հաստատման տեսանկյունից»:
«Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունները պետք է անցկացվեն և անցկացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև», - ասել է Ադրբեջանի նախագահը: