03/04/2019 09:53
«Փաստ». Վարչապետի մամուլի խոսնակը՝ ՀՀ արտաքին քաղաքականության հարցերի թիվ մեկ համակարգող
«Փաստ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ իշխանության մեջ շարունակվում է ներքին «սեպարատ» թևերի «դիվերսիֆիկացիան»: Կառավարության թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանի թիմում արդեն նկատելի ժամանակ է, ինչ առանցքային դերակատար է դարձել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Տեղեկությունների համաձայն՝ հենց Կարապետյանի հետ են տեղի ունենում Փաշինյանի հիմնական խորքային քննարկումները, ի դեպ՝ Կարապետյանի խոսքը հատկապես վճռորոշ է արտաքին քաղաքականության հարցերի մասով:
Թերթը հիշեցնում է, որ Կարապետյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի կարևոր դեմքերից մեկն է, ու հիմա լծվել է արտաքին քաղաքական հարցերի համակարգմանը: Կառավարությունում կարծիքներ կան, որ Կարապետյանը հենց դրա համար էլ «գործուղվել» է կառավարություն: