05/04/2019 10:52
Սահմանադրական դատարանի վրա քաղաքական ճնշում չկա, վստահեցնում եմ 100 տոկոսով. Հրայր Թովմասյան (Տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ դատարանի վրա քաղաքական ճնշում այս պահին չկա։
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօր, այս պահին Սահմանադրական դատարանի վրա քաղաքական ճնշման նշույլ անգամ գոյություն չունի։ Վստահեցնում եմ 100 տոկոսով՝ նման բան գոյություն չունի», - ճեպազրույցում հայտարարեց Թովմասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե քննության ընթացքում գտնվող քրեական գործով ՍԴ նախկին դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը ճնշման փորձ կատարե՞լ է, ի՞նչ է այժմ արվում նման դեպքերից խուսափելու համար։
Թովմասյանի խոսքով՝ քաղաքական ճնշումներից ազատ լինելը Սահմանադրական դատարանի կենսագործունեության համար առաջին նախապայմանն է։
«Այսինքն՝ 0 կաշկանդվածություն ցանկացած երևույթից, ցանկացած անձինց», - նշեց Թովմասյանը։