05/04/2019 19:13
«Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի հեղինակը ձերբակալվել է, հարուցվել է քրգործ. Արթուր Վանեցյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը արդեն ի կատար է ածվել. Ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի հեղինակը բացահայտվել է, հարցաքննվել է, հարուցվել է քրեական գործ, այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Քրեական գործը հարուցվել է ռասսայական, կրոնական,և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։ Մնացած մանրասմաները կտրամադրի ԱԱԾ լրատվական կենտրոնը», - հավելեց Արթուր Վանեցյանը՝ հրաժարվելով պատասխանել այդ մասին այլ հարցերի։
Հիշեցնենք՝ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարել էր զբաղվել սոցիալական ցանցերում մանիպուլյացիոն տեղեկություններ տարածող հաշիվներով ու պատասխանատվության ենթարկել դրանց։