05/04/2019 18:05
Ռոբերտ Քոչարյանի բողոքների քննությունը Վերաքննիչում կշարունակվի ապրիլի 9-ին
Վերաքննիչ դատարանում այսօր ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքների քննարկումը:
Նիստի ավարտից հետո Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ քննությունը կշարունակվի ապրիլի 9-ին, որի ժամանակ կներկայացվեն առարկությունները։
Այսօր ևս Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել դատական նիստին, բայց ելութ չի ունեցել։ Փաստաբանի փոխանցմամբ, սպասվում է, որ նա իր պաշտպանների ներկայացրած բողոքների վերաբերյալ դիրքորոշում կհայտնի ապրիլի իննին կայանալիք նիստում։