05/04/2019 12:41
Ֆեյքերի դեմ պայքարի հարցում օրենքը լրամշակման կարիք ունի. փաստաբան
Ֆեյքերի դեմ պայքարի հարցում որևէ առանձնացված օրենսդրական պաշտպանություն չունենք, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Լուսինե Վիրաբյանն՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի ֆեյքերի դեմ պայքարով՝ ուսումնասիրելով և պատժելով մանիպուլյացիաներ անող տնտեսվարողներին:
«Օրենքը լրամշակման կարիք ունի», - ասաց նա:
Վիրաբյանն ընդծեց, որ որքան սոցցանցերը շատացան, այդքան շատացան թե ֆեյքերի առկայությունը, թե դրանց նկատմամբ եղած հետաքրքրությունը:
«Մենք ունենք հոդվածի մաս, որը սահմանում է, որ եթե լուրի աղբյուրը չի կարող բացահայտվել, ապա քաղաքացին իրավունք ունի դատարան դիմել լուրը հերքելու պահանջով, եթե անգամ լուրի աղբյուրը բացահայտված չէ: Սա կարող է ֆեյքերին էլ վերաբերել», - ասաց նա:
Խոսելով ֆեյքերի դեմ պայքարի հարցում միջազգային պրակտիկայի մասին՝ բանախոսը նշեց, որ այդ մասով ուսումնասիրություններ արված չեն, և իրեն հայտնի չէ ֆեյքերի դեմ պայքարի հարցում միջազգային պրակտիկա: