05/04/2019 09:40
«Ժամանակ». Իշխանությունը որոշել է Մանվել Գրիգորյանի կոլեկցիոն և ռազմական նշանակության մեքենաները օգտագործել ըստ իր հայեցողության
«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի բնակիչները նախօրդ օրը տեսել են, թե ինչպես են շարասյունով Երևան ուղևորվում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող կոլեկցիոն և ռազմական նշանակության մեքենաները, որոնք նրա կալանավորումից հետո հայտնաբերվել էին նրա և նրա մերձավորների առանձնատներում:
Ամենայն հավանականությամբ, իշխանությունը, չսպասելով Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի ավարտին, որոշել է դրանք օգտագործել ըստ իր հայեցողության»: