05/04/2019 13:27
Համաշխարհային բանկը կանխատեսել է Վենեսուսլայի ՀՆԱ-ի 25 տոկոսով անկում
Վենեսուսլայի տնտեսությունը` Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, 2019 թվականին 18 տոկոսից մինչև 30 տոկոս, իսկ ավելի հավանական է՝ 25 տոկոս անկում կունենա, 2020 թվականի իրադրությունն անհնարին է կանխատեսել երկրում տիրող անորոշության պատճառով: Բանկը զեկույց է հրապարակել Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի երկրների իրադրության վերաբերյալ:
«2019 թվականի համար Համաշխարհային բանկը Վենեսուելայի ՀՆԱ-ի կորուստները գնահատում է 18-30 տոկոսի սահմանում: 2020 թվականին Վենեսուելայի համար ՀՆԱ-ի դինամիկայի կանխատեսումը որոշված չէ ապագա տնտեսական իրադրության հետ կապված մեծ անորոշության պատճառով»,- ասված է զեկույցում:
Միևնույն ժամանակ՝ բազային կանխատեսումը Վենեսուսլայի ՀՆԱ-ի անկում է ենթադրում 25 տոկոսով: