05/04/2019 15:29
Հյուսիսային Պողոտայում տեղադրված ժամացույցն այսօր կազդարարի Եվրոպայի Մ-19 առաջնության հետհաշվարկը (Տեսանյութ)
Ապրիլի 5-ին՝ ժամը 18:45-ին, Հյուսիսային պողոտայում տեղադրված ժամացույցը կազդարարի Եվրոպայի Մ-19 առաջնության հետհաշվարկը: Մեկնարկի արարողությանը ներկա կլինեն ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Ուղիղ 100 օր հետո՝ հուլիսի 14-ին, Երևանում տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի՝ մինչև 19 տարեկանների առաջնությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 27-ը:
Առաջնության հետհաշվարկի ժամացույցը տեղադրվել է երեկ՝ ապրիլի 4-ին: