06/04/2019 13:08
Հնարավոր է ցանկացած ձևաչափ Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանակներում. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Մամեդյարովին
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, որ առաջիկայում Մոսկվայում տեղի կունենա ՀՀ և ԱՀ արտգործնախարարների հանդիպումը, որին, հնարավոր է, ներկա լինեն նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ես արդեն իսկ նշել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արվել է առաջարկություն հանդիպում անցկացնելու վերաբերյալ, և մենք, ինչպես և եղել է միշտ, հանդիպման տեղի և վայրի մասին հայտարարում ենք համաձայնեցված կարգով: Հանդիպման առումով հնարավոր է ցանկացած ձևաչափ Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանակներում», - Aysor.am-ին ասաց ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։