06/04/2019 10:16
ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: