08/04/2019 11:50
«Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել՝ բողոքելով ընկերության տնօրենի կալանավորման դեմ
Երևանի Տիգրան Մեծ պողոտայում «Սպայկա» ընկերության աշխատակիցները ակցիա են անցկացրել՝ բողոքելով ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ: Իրավիճակը բավականին լարված էր, իրավապահների ու ցուցարարների միջև պարբերաբար քաշքշուկ է տեղի ունեցել։
Ցուցարարները փակում էին մեքենայի ճանապարհը, որով իրավապահները դատարանի դահլիճից կալանավայր էին փորձում տեղափոխել ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։
Վերջինս, ինչպես այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։
Նա մեղադրվում է խոշոր չափերով հարկերից ու տուրքերից խուսափելու համար։